

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարել է, թե հայկական կողմն առաջին անգամ է լսում, որ Ռուսաստանն աջակցում է Ալիևի կողմից հնչեցված Զանգեզուրի միջանցքի գաղափարին։
Նրա խոսքով. «Քանի որ հետո Ալիևը նշեց, որ ինքը նկատի չի առնում էքստերիտորիալ ինչ-որ տարածք, բնականաբար, բանակցային գործընթացի հետագա փուլերում տերմինաբանության առումով կմոտարկենք մեր մոտեցումները»։
Արթուր Հովհաննիսյանը վստահեցրել է՝ բազմիցս են ասել, որ իրենց համար կարմիր գիծ է միջանցքի հարցը. «Երեկվա հանդիպման ընթացքում դա վերահաստատվեց ևս մեկ անգամ»:
Ըստ նրա, Հայաստանի համար կարմիր գիծ է էքստերիտորիալ որևէ ճանապարհի տրամադրումը. «Ալիևը իր խոսքում նշեց, որ որևէ տարածքային պահանջ չունի Հայաստանի նկատմամբ ու նկատի չունի սուվերենությունից դուրս գտնվող ճանապարհը: Այս տրամաբնության մեջ մենք պետք է շարժվենք առաջ»։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…