Քաղաքականություն

Լաչինի միջանցքը և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը համադրելի չեն. Վարդանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, թե համադրելի չեն Լաչինի միջանցքը և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, թե Լաչինի միջանցքի հարցն առանձին կետով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. «Ընդհանուր գաղափարների շուրջ բոլորը, ըստ էության, համաձայնության են գալիս: Բայց մանրամասների քննարկման արդյունքում կարող են ի հայտ գալ բազմում տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք առանձին լուծման կարիք են ունենալու: Տարբեր տեսակի խնդիրներ կարող են լինել, օրինակ՝ լոգիստիկ, այս կամ այն երթուղիների վերանորոգման և այլն»: 

Հարցին՝ ինչու Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո առաջին անգամ արդյունքների մասին հայտարարություն չեղավ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանել է.«Դիվանագիտությունը շատ ավելի ճկուն է և չունի որոշակի տրամաբանական հստակ օրինաչափություններ, որ որևէ հանդիպման արդյունքով պետք է անպայման հայտարարություն լինի»:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

14 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

18 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

18 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

18 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

19 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

19 hours ago