Լրահոս 24/7
26.05.2023

Ի՞նչ խոցումների մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել

Ի՞նչ խոցումների մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել

«Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում սպառազինություն, զենք զինամթերք չի եղել, Բաքվի «ավարների» պուրակում էդ ի՞նչ 5 մլրդ դոլարի զենք, զինամթերք և տեխնիկա է ցուցադրվում»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորների հայտարարությանը, թե նախկինները զենք չեն գնել:

Նա նաև հարցրեց, թե ի՞նչ խոցումների և մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի ավարի մասին է խոսում Ադրբեջանը, եթե հայկական կողմը զենք չի ունեցել:

«Եթե մենք այսօր ունենայինք այն սպառազինությունը և տեխնիկան, որը ներկայացվում է 80-ականների, 70-ականների, նույնիսկ 60-ականների, այսօր այսպիսի բալանսի պայմաններում կկարողանայինք ապահովել ՀՀ-ի պաշտպանությունն ու անվտանգությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նա նկատեց, որ երբ Սոթքի և 2022 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություննենրի ժամանակ ՀՀ զինված ուժերը խնդիր են լուծել, ապա այն արվել է այդ թվականների հրետանային միջոցներով:

«Հայաստանն չունի այլընտանք, այն, ինչը ձեռք է բերվում, կա՛մ զիջում է, կա՛մ անալոգն է 70-80-ականների զենքի և զինամթերքի»,-նկատեց Աբրահամյանը: Պատգամավորը նաև հայտնեց, որ Սերժ Սրագսյանի ժամանակ ՀՀ բանակն ունեցել է 2000-ականների զինատեսակներ:

«Այդ հարցի շրջանառումը ունի մեկ նպատակ, ցույց տալու համար, որ մենք պարտվել ենք, քանի որ ոչինչ չունեինք, զուտ միայն այն պատճառով, որ ժամանակին գնումներ չի եղել և մենք ծանր ժառանգություն ենք ստացել»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով գործող իշխանությունները բարոյական իմաստով էլ իրավունք չունեն խոսել սպառազինության ձեռքբերման մասին.

«Որովհետև իրենց ձեռք բերած սպառազինությունը, որն արտահայտվում է ՍՈւ-30-ների միջոցով, Հորդանանից ձեռք բերված «Օսա» և մի շարք այլ համակարգեր նույնիսկ կիրառման ենթակա չեն եղել, քանի որ զինամթերք չեն ունեցել: «Օսա»-ների դեպքում մի մասը նախատեսված արդիականացում էլ չէր անցել»:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում օգտագործվել է 2016 թվականից հետո պլանավորած և հետագայում ներմուծված սպառազինությունը:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին