Լրահոս 24/7
26.05.2023

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին․ դեսպան Սխերմերս

Պատրաստ ենք աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին․ դեսպան Սխերմերս

ՀՀ սահմանադրական դատարանում պաշտոնապես մեկնարկել է «Աջակցություն սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը, որը միտված է սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանը և հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ Ծրագրի տևողությունը 18 ամիս է։

Այն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ ինչպես բարեփոխումերի ծրագրին աջակցելու, այնպես էլ սահմանադրական դատարանի և դեսպանության միջև ձևավորված օրինակելի գործընկերության և բարեկամության համար։

«Ժողովրդավարությունը և իրավունքի գերակայության ապահովումը շարունակական աշխատանք է, և որոշ իմաստով դա պետության և հասարակության յուրօրինակ հանձնառությունն է համընդհանուր ճանաչում ունեցող արժեքների համակարգին։

Չնայած այսօր առկա համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների ու իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված օրակարգը։

Այսօր, ինչպես իմ գրեթե բոլոր ելույթներում, չեմ կարող չանդրադառնալ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դրսևորումներին, ինչպես նաև արդեն հինգ ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած խնդիրներին:

Կարծում եմ, որ այս տարածաշրջանային զարգացումների համատեքստում այսօր առավել քան կարևոր է, որ մեր Հանրապետության դատաիրավական ոլորտի մարմինները պատշաճ իրականացնեն սահմանադրորեն իրենց վերապահված գործառույթները՝ դրանով միմիայն ուժեղացնելով անկախ, ժողովրդավար ու ինքնիշխան հանրապետության սահմանադրական փիլիսոփայությունը և արժեբանական հիմքերը»,- ասել է Բարձր դատարանի նախագահը։

Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը կարևորել է, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ առումով, պետությունը հետևողական է՝ առաջ շարժվել ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով։ «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդարական գործընթացների իրականացման գործում, ինչի վրա հիմնաված է նաև այս ծրագիրը»,- նշել է դեսպան Սխերմերսը։

Ծրագրի իրականացման պատասխանատու՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ծրագիրը կյանքի կոչելու պարտավորությունը և անելու են հնարավորը՝ այն արդյունավետ իրականացնելու համար։

«Մեզ համար էական է, որ սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ զարգացման այն կարիքները, որոնք նախանշվել էին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացված մեր նախորդ ծրագրում և արտացոլվել են այս ծրագրում, առավելագույն արդյունավետությամբ բավարարվեն»,- նշել է Լուսինե Հակոբյանը։

Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ կարողությունների ու հնարավորությունների իմաստով՝ ամուր, մշտապես զարգացում ապրող սահմանադրական դատարանը նաև ժողովրդավարության անշրջելիության ապահովման և թվային ժամանակաշրջանում սահմանադրական իրավունքների անխափան իրացման կարևորագույն երաշխիք է։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին