Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին․
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ընթացքում, մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում սատարելու Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար։
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու հարցում», – մասնավորապես ասված է ուղերձում: