Լրահոս 24/7
29.05.2023

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

«Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ընդորում, այն կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ նաև՝ գլոբալ պրոցեսների հետ, Ռուսաստանիի և Ուկրաինայի հետ տեղի ունեցող պրոցեսների հետ»,-խորհրդարանում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ շատ տագնապալի լուրեր են ստացվում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից:

Հիշեցնելով, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարագ և ռազմավարություն՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտնեց, որ անում են հնարավորն այդ օրակարգը կյանքի կոչելու համար:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային հերթական փուլին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը:

«Ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են, պետք է արձանագրել, որ այն շատ ցավալի իրավիճակ է»,-հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ նաև հրապարակային ասել է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը մտահոգիչ համարեց:

Նա նաև հայտնեց, որ Մոսկվայում քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը և հայկական կողմն ասել է, որ այն պետք է արվի 2020 թվականի եռակողմ հայտարարության հիման վար «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք շատ արագ բացել այդ կոմունիկացիները՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք և այժմ փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա:

Այստեղ էլ իմ ասած սկզբուքների հիման վրա բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հայտարարեց, որ պատրաստ են գնալ դրան, ինչը խթան կլինի տնտեսության զարգացման համար, բայց այդ հարցի լուծումը միայն Հայկական կողմից չի կախված:

Անդրադառնալով մայիսի 28-ին բերձորում Ալիևի արած հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազը պարզաբանեն, թե արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Նա դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վեչջինս գործընկերներից այն ճշտի, քանի որ Ալիևի հնչեցրած տեքսը շատ մոտ է դրան:

Փաշինյանն անդրադարձավ նաև Քիշնևում կայանալիք հնգակող հանդիպմանը և, տեղեկցնելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին ուղարկած 4 փաթեթի վերաբերյալ դեռ պատասխան չի ստացվել, հայտարարեց . «Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին