Լրահոս 24/7
29.05.2023

Թեման քննարկել ենք ռուս գործընկերների հետ․ արդյունքները գոհացնող չեն. Փաշինյան

Թեման քննարկել ենք ռուս գործընկերների հետ․ արդյունքները գոհացնող չեն. Փաշինյան

«2022 թիվն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ սեպտեմբերյան ագրեսիայով». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բավական լարված. «Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև գլոբալ պրոցեսների, ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետ։ Հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից, և այլն»։

Փաշինյանը նշեց, որ իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ու ռազմավարություն և անում է հնարավորն՝ այն կյանքի կոչելու համար։ Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ ձևաչափով բանակցային հերթական փուլը։

Վարչապետը որոշ մանրամասներ է բացահայտել.

«Տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման քննարկել ենք նաև ՌԴ մեր գործընկերների հետ, և չեմ կարող ասել, որ արդյունքները գոհացնում են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է»,- ասել է նա։Փաշինյանը հիշեցրել է, որ առիթ ունեցել է ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը ևս մտահոգիչ է. «Այս իրադրության կարգավորման ուղղությամբ մենք շարունակելու ենք քննարկումները, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերների հետ»։

Նա պատմել է, որ Մոսկվայում քննարկվել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը պատրաստ է դրան, բայց դա պետք է տեղի ունենա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա. «Մենք ընդգծել ենք, որ երկրների սուվերենության և իրավազորության ներքո պատրաստ ենք շատ արագ կոմունիկացիաների վերաբացմանը։

Փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա։ Մենք տրամադրված ենք ու շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն»։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այս հարցում մեծ ճկունություն է ցուցաբերում. «Իմ ասած սկզբունքը տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման մասին է, և կարծում եմ՝ մենք այդտեղ բավական ճկուն և կառուցողական դիրքորոշում ունենք, պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը»։

Նա շեշտել է, որ այդ հարցի լուծումը միայն Հայաստանից չի կախված։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին