X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Թուրքիան հրավիրված է Քիշնեւի գագաթնաժողովին

Թուրքիան հրավիրված է հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից։

Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունից։ Էրդողանը ներկայացրել էր Թուրքիան 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած ԵՀՔ առաջին գագաթնաժողովում։ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր ասել է, որ Թուրքիայի նախագահը կարող է հրաժարվել ընտրություններից հետո առաջինն Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս այցելելու ավանդույթից եւ մասնակցել Մոլդովայում կայանալիք ԵՀՔ գագաթնաժողովին։

ՏԱՍՍ-ը գրում է, որ «որոշ եվրոպացի փորձագետների կարծիքով՝ ԵՀՔ գագաթնաժողովին այցը կմեղմացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի կոշտ հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ Արեւմուտքի ընկալումը»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս