Լրահոս 24/7
30.05.2023

Ի՞նչ է լինելու, երբ ծառայության մեջ գտնվող կինը արձակուրդի ժամանակ հղիանա. Մանուկյան

Ի՞նչ է լինելու, երբ ծառայության մեջ գտնվող կինը արձակուրդի ժամանակ հղիանա. Մանուկյան

Այսօր՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց օրենսդրական փոփոխություն, որի միջոցով ՀՀ-ում իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր կերպով անցնել պարտադիր զինվորական ծառայություն։

Այն 6 ամսով է։ Զորակոչված կանայք, առանց վիճակահանության, ծառայության են նշանակվում ուսումնական զորամասում։«6 ամսվա ծառայությունից հետո նրանք հաշվառվում են և ենթակա են հետագա վարժական հավաքներին կամ մոբիլիզացիաներին մասնակցելու։ Նրանք պահեստազոր են, ինչպես բոլոր տղամարդիկ։ Անհրաժեշտության դեպքում կարող են զորակոչվել»,- մանրամասնեց նախարարը։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Պապիկյանին՝ ասելով՝ ուսումնական զորամասերից որևէ մեկում շինարարական կամ այլ աշխատանքներ իրականցվո՞ւմ են, նախարարը պատասխանեց․ «Աշխատանքներն արդեն սկսվել են, նախորոշված է այն զորամասի տարածքը, որին կցված է լինելու կանանց վաշտը։ Այդ գումարտակի ծառայողները հանդիսանալու են ուսումնական գումարտակի վարչակազմ»։

Մանուկյանի հաջորդ հարցին՝ եթե կին զինծառայողը 6 ամսվա ծառայության ընթացքում առողջական խնդիրների պատճառով զորացրվելու է, բայց շարունակելու է պատվովճար ստանալ, ապա ի՞նչ է լինելու այն կին ծառայողների հետ, որոնք ամուսնացած են և ամսվա ընթացքում իրենց տրամադրվող արձակուրդի ընթացքում հղիացել են, պաշտպանական գերատեսչության ղեկավարը և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեցին. «Կողջունենք, եթե այդպիսի ուրախալի դեպքեր լինեն։ Եթե շատ լինեն, ավելի շատ կողջունենք»։

ՀՀ իգական սեռի քաղաքացիները, որոնց տարիքային շեմը 18-27 տարեկան է, կամավոր կերպով կարող են անցնել 6 ամսվա ծառայության։ Դրա համար պետք է դիմում ներկայացնեն մոտակա զինկոմիսարիատ, անցնեն ստանդարտ գործընթացներով։ Մինչև այն օրը, երբ նորակոչիկ կինը պետք է զորակոչվի, կարող է հետ կանգնել կայացրած որոշումից և ազատվել ծառայությունից, սակայն ծառայության անցնելուց հետո այդ 6 ամիսը նրա համար դառնում է պարտադիր։

«Կարևոր է, որ ՀՀ-ի իգական քաղաքացիներն իրենց զգան լիիրավ անդամներ, այդ թվում՝ նաև հայրենիքը պաշտպանելիս։ Կարծում եմ, որ կանայք ավելի ուժեղ են, քան այս մասով ձևավորված է կարծիք։ Մենք նախաձեռնել ենք, որ կանայք մասնակցեն պատրաստության մեկօրյա կամ եռօրյա տևողությամբ։ Ես անձամբ այդ ընթացքում շփվել եմ նրանց հետ, մեծամասնության մոտ մեկ հարց էր՝ ինչու իրենք էլ չեն կարող մասնակցել հավաքներին։ Հիմա տալիս ենք այդ հնարավորությունը»,- ասաց Պապիկյանը:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին