Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան։ Իսրայելի նախագահը Բաքու մեկնելուց առաջ լրագրողներին տված հարցազրույցում խոսել է Իրանի սպառնալիքի մասին և նշել, որ մահմեդական Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ են ձևավորվել։
«Ադրբեջանը բարեկամ պետություն է, առանցքային պետություն՝ համագործակցության բազմաթիվ ոլորտներով», – «Բեն Գուրիոն» օդանավակայանում լրագրողներին ասել է Հերցոգը։
Իսրայելի նախագահն Իրանը անվանել է «ապակայունացնող ուժ», իսկ Ադրբեջանը՝ հրեական պետության բարեկամ երկիր։














