Լրահոս 24/7
30.05.2023

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը. ԵՄ պաշտոնյա

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը. ԵՄ պաշտոնյա

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, խաղաղության պայմանագրի քննարկումներին և ԵՄ հանձնառությանը.

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է, ինչը Եվրամիությունը ողջունում է։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է պահպանել այս պատմական պահը և խուսափել քայլերից, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղ գործընթացը:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո՝ մայիսի 14-ին, Բրյուսելում տեղի ունեցավ առաջնորդների հանդիպումը՝ հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։

Բրյուսելում նրանք կենտրոնացել են մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, հաղորդակցությունները, մարդասիրական խնդիրները և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատեցին իրենց աներկբա հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29․800 կմ²) ու Ադրբեջանի (86․600 կմ²) տարածքային ամբողջականությունների ճանաչմանը:

Մենք ողջունում ենք մայիսի 22-ին այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիզախ հայտարարությունը և երկկողմ սահմանազատման ուղղությամբ աշխատելու հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը։Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումների հասնելու նպատակով կարևոր է քայլեր ձեռնարկել՝ վստահություն ձևավորելու, բարեխղճորեն ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար:

Չնայած հակամարտության բարդ պատմությանը և անցյալի դժվարություններին՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով ու երկխոսության միջոցով։ ԵՄ-ն հանձնառու է աջակցել կողմերին այս գործում»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին