Լրահոս 24/7
30.05.2023

ՆԱՏՕ-ն իրավիճակի սրման ֆոնին հավելյալ 700 զինծառայող կուղարկի Կոսովո. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն իրավիճակի սրման ֆոնին հավելյալ 700 զինծառայող կուղարկի Կոսովո. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը լրացուցիչ 700 զինծառայող կուղարկի Կոսովո և կպատրաստի ևս մեկ գումարտակ՝ անհրաժեշտության դեպքում ուղարկելու համար: Այս մասին գլխավոր քարտուղարն ասել է Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում, գրում է kommersant.ru-ն։

«ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու տարածաշրջանի ամբողջ բնակչության անվտանգությունը։ ՆԱՏՕ-ն լրացուցիչ 700 զինծառայող կուղարկի Կոսովո և կբարձրացնի մեկ այլ գումարտակի պատրաստվածության մակարդակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում այն ևս ուղարկվի»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերն (KFOR) այժմ տեղակայված են Կոսովոյում։ Associated Press-ի տվյալներով՝ մասամբ ճանաչված հանրապետությունում ներկայումս տեղակայված է 27 երկրի 3762 KFOR-ի զինծառայող։

Մայիսի 25-ին Հյուսիսային Կոսովոյում բախումներ են սկսել հյուսիսային շրջաններում մեծամասնություն կազմող էթնիկ սերբերի և տեղի ոստիկանության միջև։ Սերբերը բողոքում են Կոսովոյի հյուսիսային քաղաքներում ալբանացի քաղաքապետների պաշտոնավարման դեմ։ Երեկ՝ մայիսի 29-ին, ցուցարարները բախվել են ոստիկանության կոշտ հակազդեցությանը։ Օրվա վերջում KFOR-ի ուժերը վերահսկողության տակ են վերցրել կառավարական շենքերը։ Այդ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի առաքելության 41 զինվոր և 52 էթնիկ սերբ, հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Իրավիճակի սրման ֆոնին Վուչիչը հրամայել է զորքերը տեղափոխել Կոսովոյի սահման։ Հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ։

«Կեղծ քաղաքապետների անհապաղ դուրսբերումը և, այսպես կոչված, Պրիշտինայի ոստիկանության ստորաբաժանումների դուրս բերումը պայման է Կոսովոյում և Մետոհիայում խաղաղություն պահպանելու համար»,- նշել է նախագահը։ Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են հետ կանչել ալբանացի քաղաքապետներին։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին