Լրահոս 24/7
31.05.2023

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

ՀՀ առողջապահությոն նախարարությունը հայտնում է.

«Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:

Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով:

Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

2022 թվականին Հայաստանում իրականացված Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 53.2%-ը, կանանց 2%-ը)։

Բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2016 թ.-ի համեմատ 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչև 47.0%։

Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:

Օրենքի համաձայնարգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:»

Լրահոս
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
16:12
Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը․ Զախարովա
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
15:51
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
15:33
Արցախը մոտակա տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք. Կարապետյան
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
15:31
Այնքան է կերել այդ սնկերից, որ ինքն է ապրում հալյուցինացիաների մեջ. Արսեն Թորոսյան
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
15:28
Սյունիքում ընտրակաշառքի գործ է բացահայտվել
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
15:08
Դատի եմ տալու կալուգացի օլիգարխին ու 1 տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու. Փաշինյան
Սամվել Կարապետյանն անդրադարձել է   Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
14:20
Սամվել Կարապետյանն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ «հանդիպմանը»
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
13:28
Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
13:24
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չի մասնակցի մայիսի 9-ի միջոցառումներին
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
13:05
Վարչապետն ու կառավարության անդամների մի մասը կմեկնեն արձակուրդ
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահի հետ
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
12:17
Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39 % աճ է ունեցել, պատկերացնում ե՞ք. Փաշինյան
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել.  Ավինյան
11:55
Այդ իշխանությունների օրոք ձեզ քացու տակ էին առել. Ավինյան