ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջեֆրի Փայաթը Բաքվում էներգետիկ շաբաթվա բացման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում Ադրբեջանը տարածաշրջանում և դրանից դուրս եղել է մշտական գործընկեր․ «Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակել այս համագործակցությունը Ադրբեջանի հետ»։
Այնուհետ մասնակիցները լսել են Միացյալ Նահանգների նախագահը Ջո Բայդենը կոչն՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Դրանում ասվում է, որ Ադրբեջանը կարևոր ու համաշխարհային մակարդակի դեր է խաղում էներգամատակարարման անվտանգության ապահովման գործում։