Լրահոս 24/7
31.05.2023

Իրավական կրթության համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի. ՄԻՊ

Իրավական կրթության համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի. ՄԻՊ

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ իրավական կրթության համակարգը պետք է ամբողջությամբ բարեփոխվի. «Պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը։

Հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրներից մեկն այս պահին ծայրահեղ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբևէ չի կարող տանել ճիշտ և իրավական ճանապարհի։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մայիսի 31-ին մասնակցելով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկմանը։

Միջոցառմանը ներկա էին օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային իրավապաշտպան ու հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ֆորումի նպատակն էր մեկտեղել Հայաստանում ժողովրդավարության խթանմամբ շահագրգիռ բոլոր կողմերին՝ քննարկելու բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները: Գլխավոր թեման ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունն էր ազգային անվտանգության մարտահրավերների պայմաններում։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի և խտրականության բացառման համար առաջին հերթին պետք է ամբողջությամբ բարեփոխվի կրթական համակարգը։ Նրա համոզմամբ՝ դպրոցներն են կարծրատիպեր, արժեքներ կամ հակաարժեքներ ձևավորող ամենալուրջ սոցիալական հաստատությունները։

«Անհրաժեշտ է ներդնել այնպիսի կրթական համակարգ, որով անձանց փոխանցվում են արժեքներ` հարցերը ճիշտ և իրավական մեթոդաբանությամբ կարգավորելու տրամաբանությամբ։ Հայաստանում իրավական կրթության համակարգը ևս պետք է ամբողջությամբ բարեփոխվի` մարդու իրավունքների բովանդակությանը և սահմանափակմանը վերաբերելի չափանիշների և հարցադրումների տեսանկյունից»,- ասել է Անահիտ Մանասյանը։Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է պատշաճ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։

Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, բուլինգի ուղղությամբ տարվող աշխատանքներին, հատուկ ընդգծել խտրականության արգելքի սկզբունքի, իրավասարության երաշխավորման, ատելության խոսքի բացառման առնչությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

Ժողովրդավարության հայկական ֆորումը երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին