Լրահոս 24/7
31.05.2023

Հունիսի 1-ին ավագանու անդամները երեխաներն են լինելու

Հունիսի 1-ին ավագանու անդամները երեխաներն են լինելու

Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից, ժամը 10:00-ին նախատեսվում է երեխաների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իրականացնել «Երևանի քաղաքապետարանը երեխաների համար» խորագրով միջոցառում:

Միջոցառման ձևաչափը նախատեսում է Երևան քաղաքի ավագանու նիստ, իսկ ավագանու անդամների փոխարեն հանդես են գալու աշակերտները:

Քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ, աշակերտներին ընտրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներն իրազեկվել են միջոցառման մասին և ներկայացրել են թեմատիկ զեկույցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Երևան քաղաքում իրենց կողմից վերհանված խնդիրների վերաբերյալ:

Բոլոր հավաքագրված զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, ինչպես նաև հանրակրթության վարչությունների ներկայացուցիչները ընտրել են լավագույն 65 աշխատանքները ներկայացրած աշակերտներին (հաշվի առնելով ավագանու անդամների թիվը), ովքեր հրավիրվելու են միջոցառմանը:

Երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին ներկայացվելու են լավագույն 7 զեկույցները, որոնց ներկայացման համար երեխաներին տրվելու է 3 րոպե ժամանակ, ապա 5 րոպե` զեկույցի վերաբերյալ հարց ու պատասխան: Զեկույցները ներկայացնելուց հետո իրականացվելու է քվեարկություն աշակերտ/ավագանիների կողմից՝ աշխատանքները ընտրելու և հնարավորության դեպքում հետագայում կյանքի կոչելու նպատակով:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին