Լրահոս 24/7
31.05.2023

Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը ՀՀ ԱԳՆ-ում

Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը ՀՀ ԱԳՆ-ում

Մայիսի 31-ին ԱԳՆ-ում կայացել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հրատարակված Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը:

Գիրքը ներկայացնում է արգենտինահայ համայնքի պատմությունը և Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում և մայրաքաղաքում առկա հայկական ժառանգությունը, ներառյալ՝ հայկական անվանումներ կրող հրապարակներն ու պուրակները, հայկական եկեղեցիները, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանները, խաչքարերն ու կոթողները, կրթական հաստատությունները, մշակութային միությունները և այլն: Գրքում պատկերված լուսանկարներն արված են լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Երևանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառան, լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը:

Ելույթներում նշվել են հարյուրամյա պատմություն ունեցող արգենտինահայ համայնքի կարևոր դերը ինչպես Արգենտինայի հանրային կյանքում, այնպես էլ հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում։

Միևնույն ժամանակ ընդգծվել է Արգենտինայում, մասնավորապես մայրաքաղաք Բուենոս Այրեսում առկա հարուստ հայկական մշակութային ժառանգության հանգամանքը, ինչպես նաև արգենտինյան իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի և հայկական բազմաբնույթ ներկայության հանդեպ։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին