Լրահոս 24/7
01.06.2023

Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Սիմոնյան

Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Սիմոնյան

«Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը, նույնիսկ Ադրբեջանի տեսակետից, չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Ադրբեջանը հետ քաշի զորքը Հայաստանից գրավված տարածքներից կամ հաստատվի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն։

Սիմոնյանը վստահեցրեց, որ ցեղասպանություն թույլ չեն տա։ Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ ուղիղ երկխոսության հարցը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ։

Անդրադառնալով գրավյալ տարածքների վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Կան գյուղեր, տարածքներ, որոնք հայկական վերահսկողության տակ են․ դրա մասին, բնականաբար, չենք խոսում։ Կան նաև Հայաստանի տարածքից մասեր, որոնք գրավյալ տարածքներ են․ եթե չեմ սխալվում, մոտ 150 կմ²։ Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի ետքաշում։

Այնտեղից, որը դեմարկացիա/դելիմիտացիայից հետո կլինի Հայաստանի տարածքում, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան (և դուրս կգան), այնտեղից, որն Ադրբեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը դուրս կգան»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ Հայաստանի համար այդ երկու կետը սկզբունքային է․

«Եթե դրանք չլինեին, կարելի էր ասել, որ խաղաղության պայմանագրում տեխնիկական հարցեր են մնացել»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին