Թուրքիայում կհիմնվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնադրամը։ Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ «Resmi Gazete»-ում։
Հիմնադրամի ակտիվները նախատեսված են 120 հազար թուրքական լիրա։ Նոր հիմնադրամի նպատակը Էրդողանի թանգարանի ստեղծումն է, որտեղ կցուցադրվեն պետական գործչին պատկանող կամ պաշտոնավարման ընթացքում նրան փոխանցված իրերը














