Լրահոս 24/7
02.06.2023

«Հինգից երկուսը մանիկյուռ էր քսում, մեկը` շարիկ էր գլորում». Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

«Հինգից երկուսը մանիկյուռ էր քսում, մեկը` շարիկ էր գլորում». Սերգեյ Բագրատյանը՝ նախարարության աշխատակիցների մասին

Երկու օր առաջ նախարարություններից մեկում էի, բաժին էի մտել, որտեղ նստած է հինգ աշխատակից, որոնցից երկուսը մանիկյուռ էին քսում, մեկը՝ շարիկ է գլորում, մյուս երկուսն էլ նայում են քեզ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Հիմա ես մտածում եմ՝ հետաքրքիր է այս աշխատանքն արդյունավե՞տ է։ Միգուցե այն երկուսը, որ նայում էին ինձ, իրենք անեն այդ հինգի գործը։ Կամ ավելի պրակտիկ օրինակ բերեմ։ Ես մարզպետ եմ աշխատել և գտնում եմ, որ հիմա մարզպետարաններում վարչություններ կան, որոնց աշխատանքը համայնքում կատարում են։ Նույն վարչությունը կա նաև համայքում։ Խոշորացրել ենք, համայնքային ծառայության ֆունկցիաներն ընդարձակել ենք։ Օրինակ, պայմանական ասած, քաղաքաշինության վարչությունը մարզպետարանում և քաղաքաշինության բաժինը համայնքում», – նշեց Բագրատյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում համայնքապետարաններում մարդիկ, որ պետք է մի փոքր գործ անեն, տանում են մարզպետարան, քաղաքաշինության վարչությունն անում է, բերում են իրենց քաղաքաշինության բաժին և նույն բանն անում։

«Ֆինանսների նախարարությունն ասում է ֆունկցիոնալ հնարավորություններ չկան, ես ընդունում եմ, բայց կարծում եմ, որ եթե մի բան տրամադրում ենք, դրա պատասխանատվության բաժինն էլ ունենք։ Ես արդեն 20 տարի է տեսնում եմ՝ ամեն տարի նույն բյուջեով այդ փողերը տալիս են մարզպետարանին։ Ժամանակը չի՞, որ հասկանանք՝ այդ ֆունկցիոնալ արդյունավետությունը որքանով է էս պահին համահունչ, չէ՞ որ փոփոխություններ են եղել», – ասաց նա։

Ինչպես մանրամասնեց պատգամավորը, այսօր աշխատանքային մի լուրջ հատվածը թվայնացված է, քաղաքացին կարող է դիմումները մեծամասամբ տնից ուղարկել, բայց ապարատն ու ֆունկցիոնալությունը նույնն են։

«Ընդունում եմ, որ դուք կարող եք չունենալ այդ կարողությունը, բայց կարող եք հուշել մեզ, որ միգուցե մենք մտածենք ստեղծել մի մարմին, որը կզբաղվի այդ աշխատանքով», – հավելեց նա։

Այս դիտարկմանն ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունն այդ աշխատանքով չի զբաղվում։

«Կարծում եմ, որ ամեն մարմնի ղեկավար ինքը պետք է մտածի, որ իր ղեկավարած գերատեսչությունում մարդիկ զբաղվեն աշխատանքով։ Ֆինանսների նախարարությունն այդ աշխատանքով չի զբաղվում, մենք ելնում ենք այդ ոլորտում քաղաքականություն իրականացնող որոշումներից, բայց բնականաբար մենք հարցեր տալիս ենք, որպեսզի վստահ լինենք, որ Ձեր ասած հանգամանքները հաշվի են առնված»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին