Լրահոս 24/7
02.06.2023

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը

Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում, հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային կառույցների և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես, Եվրոպական միությանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլև Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարևորությունը:

«Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք և նպաստենք առևտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը և նոր բիզնես միջավայրի ձևավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը:

ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը. «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարևան երկրների հետ և դյուրինացնել առևտուրը: Սահմանային անցակետի արդիականցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավարը: Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը և արդիականացումն իրականացվում է ԵՄ և ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով:

2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։ Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company): Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռաֆթեն ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Roughton International Limited Company): Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:

ԱրդյունքՄեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ:

Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:

Ցուցանիշ

Անցակետը ներկայում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով՝ օրական սպասարկելով 200-300 տրանսպորտային միջոց, այն պարագայում, երբ այն նախատեսված չէ նման թողունակությամբ աշխատելու համար:

2022 թ. ընթացքում մաքսակետն, ընդհանուր առմամբ, սպասարկել է ավելի քան 56․000 բեռնատար և ավելի քան 4300 մարդատար տրանսպորտային միջոց, իսկ 2021-ին՝ համապատասխանաբար 44․000 և 3100։ Իսկ արդեն արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ ապահովելով անհամեմատ ավելի արագ և բարձրորակ սպասարկում, մաքսային ձևակերպումների գործընթացը կիրականացվի առավել պարզեցված և արդյունավետ՝ բացառելով գործառույթների կրկնությունը:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին