Լրահոս 24/7
02.06.2023

«Ստամբուլյան կոնվենցիա»-ի հետ կապված մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում. ՄԻՊ

««Ստամբուլյան կոնվենցիա»-ի հետ կապված, կարծում եմ, մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում՝ ապատեղեկատվության այդ շղարշը հանած: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ գործիքներ է տալիս «Ստամբուլյան կոնվենցիան» ընդհանրապես, և ինչ նպատակի է այն ուղղված»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Առաջնահերթ մի բան նշեմ, որ ընտանիքում բռնության կանխարգելումը առաջնահերթ նշանակություն պետք է ունենա ցանկացած հասարակության համար և նաև Հայաստանի Հանրապետության համար: Հետևաբար կարևոր եմ համարում, որ ունենանք պատշաճ մեխանիզմներ այս առումով, կլինի դա «Ստամբուլյան կոնվենցիան», թե մեր ներպետական օրենսդրությունը, դա չէ ամենակարևորը, ամենակարևորն այն է, որ ունենաք պատշաճ գործիքներ»,- նշեց Մանասյանը:

ՄԻՊ-ը նկատեց, որ շատ դեպքերում թե՛ «Ստամբուլյան կոնվենցիա»-ի, թե՛ ընդհանրապես ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերելի հացերում ստանում են ձևախեղված, ոչ պատշաճ տեղեկատվություն. «Ինչի արդյունքում սկսում ենք քննարկել ոչ թե բովանդակային հարցերը, այլ ֆորմալ և ապատեղեկատվության շրջանակներում ընդգրկված հարցերը, ինչը ճիշտ չէ»:

Անահիտ Մանասյանը շեշտադրեց, որ մենք պետք է շատ բովանդակային քննարկումներ ունենանք ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերելի հարցերի շուրջ:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03

Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50

Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22

ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38

Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06

Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43

Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30