Լրահոս 24/7
02.06.2023

ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

ՄԻՊ-ը պարզաբանել է՝ ինչու հաղորդագրություն չի տարածել 16-ամյա տղային ծեծելու դեպքի հետ կապված

«Մենք կապ ենք հաստատել խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով, կապ ենք հաստատել նաև փաստաբանի հետ»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե Դիլիջանում տեղի ունեցած դեպքի հետ կապված անհրաժեշտություն տեսնո՞ւմ է բռնության ենթարկված անչափահասին հանդիպելու:

«Նշեմ, որ խոսքը անչափահասի մասին է, հետևաբար այս մասով տրամադրվող և տարածվող տեղեկատվությունը պետք է զգույշ և զգայուն լինի: Մենք ևս թե՛ հանդիպումները, թե՛ մնացած այլ գործիքակազմի իրացումը իրականացնելու ենք՝ խորհրդապահական կարևոր մեթոդը նկատի ունենալով և երեխայի լավագույն շահը հաշվի առնելով»,- ասաց Մանասյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ՄԻՊ-ը առանձն հայտարարությամբ հանդես չեկավ, վերջինս արձագանքեց. «Իրականում մենք ոչ թե չենք ուշացել, այլ շատ արագ սկսել ենք հարցին արձագանքել: Տարատեսակ դեպքեր են հանրապետությունում տեղի ունենում, որոնց մի մասը ընդհանրապես հնչողություն չի ստանում, որևէ մեկը դեպքի վերաբերյալ չի իմանում, բայց մենք լուրջ գործունեություն ենք ծավալում:

Այս հարցի հետ կապված մենք շատ արագ արձագանքել ենք, բոլոր պետական իրավասու մարմինների հետ անմիջապես կապ ենք հաստատել: Հասկանալով, որ գրավոր հաղորդակցությունը շատ ավելի երկար կարող է տևել, մինչև գրավոր հաղորդակցությունը՝ բանավոր հաղորդակցություն ենք իրականացրել: Այս պահին արդեն պարզ է, որ, ըստ էության, դատախազը վերացրել է քննիչի համապատասխան որոշումը»:

ՀՀ ՄԻՊ-ը նաև նկատեց՝ ինչ վերաբերում է առանձին հայտարարությանը, ապա կարիք չկա հատուկ հայտարարելու, որ բռնությունը պետք է ընդհանրապես բացառված լինի մեր հասարակական մշակույթից:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին