Լրահոս 24/7
03.06.2023

73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը: 

Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան քաղաքների տարբեր փողոցներում նկատելով պատահական անցորդների պարանոցին կամ ձեռքերին ոսկյա զարդեր, դրանք հափշտակելու համար, վստահություն առաջացնելու նպատակով, մոտեցել է այդ անձանց, ներկայացել որպես վերջիններիս հարազատներին, հիմնականում՝ նրանց հոր մտերիմ կամ բարեկամ, և նրանց վստահությունը ձեռք բերելու համար խնդրել է զանգահարել նրանց այդ հարազատներին, հեռախոսով զրուցել վերջիններիս հետ և այդ կերպ ամրապնդել տուժողների վստահությունն իր նկատմամբ: Հեռախոսազրույցն ավարտելուց հետո, հենց տեղում կամ սրճարաններ հրավիրելով, նրանցից վերցրել է տարբեր արժողությամբ և քաշի ոսկյա զարդեր, ապա, ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով, հեռացել և այլևս չի վերադարձել:

Որոշ դեպքերում 32-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, որպես նրանց ազգականի մտերիմ՝ խնդրել է այդ անձանց իրեն տրամադրել բջջային հեռախոսները՝ իր իբրև թե ծանոթ նրանց ազգականների հետ զրուցելու նպատակով։ Ապա օգտագործելով հարմար պահը և օգտվելով անձանց անուշադրությունից՝ նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսները կամ թուլացնելով զգոնությունը, պարանոցից քաշել-պոկելու միջոցով վերցրել է ոսկյա շղթան ու դիմել փախուստի։ 

Մեկ դեպքում էլ վերջինս, գնորդին ներկայանալով որպես «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր, պայմանավորվածություն է ձեռք բերել ավտոմեքենան 500.000 ՀՀ դրամով վաճառելու հարցի շուրջ: Ապա հայտնելով, թե ավտոմեքենայի բանալիներն իբր պարտքի դիմաց գտնվում է ինչ-որ անձի մոտ՝ խնդրել է դրանք վերցնելու նպատակով իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար՝ մնացած գումարը ավտոմեքենայի անվանափոխության ժամանակ վերցնելու պայմանով: Գումարը վերցնելուց հետո, սակայն, մոլորեցնելով քաղաքացուն, նա հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով  (31 դրվագ ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 1-ին մասին,  177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  (9 դրվագ), որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 254-րդ հադվածի 2-րդ մասին 4-րդ կետին և 176-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Խարդախությամբ և այլ կերպ կատարված 40 դրվագ հափշտակությունների մասով վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ելնելով քրեական վարույթի աննախադեպ ծավալից՝ մյուս 33 դրվագների մասն ավելի վաղ ուղարկվել էր դատարան։

Նշված անձի հանցավոր արարքներից տուժած 73 քաղաքացիներին պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 300մլն. ՀՀ դրամ:

Վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, մեղադրյալի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին