Ուկրաինան հակամարտության գործիք է, հավաքական Արևմուտքը համատեղ պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ:
Հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը․
«Հիմա Ուկրաինան իրականում հակամարտության գործիք է: Հակամարտությունն իսկապես ավելի լայն է դարձել: Կոլեկտիվ Արևմուտքն իրականում նման համակցված պատերազմ է մղում մեր երկրի դեմ:
Հետևաբար, իզուր է հակամարտությամբ զբաղվել այս գործիքով: Սա նույնպես պետք է հասկանալի լինի»,- ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։