«ADA» համալսարանում դիվանագետների համար «Արտաքին քաղաքականության ծրագրի» փակման արարողության ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին.
«44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ի հայտ եկան նոր իրողություններ։ Բայց ոչ Հայաստանը, ոչ էլ նրա հովանավորները չեն ճանաչում նոր իրողությունները, նոր կարծիքներ են հնչեցնում, սադրանքներ են անում», – հայտարարել է Բայրամովը։














