Լրահոս 24/7
05.06.2023

«Հրապարակային հաստատման կարիք կա». ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին

«Հրապարակային հաստատման կարիք կա». ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար կմ2 տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպումն ամփոփվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, որտեղ դա նշվում է՝ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը թվերով, և դրանից հետո Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային հերքում չի եղել,- ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան։

Նրա խոսքով՝ նույնը տեղի է ունեցել հաջորդ հանդիպումների ընթացքում. «Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը առաջիկայում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ հանդես կգա հենց այդ բառերով»։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը չի առարկել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում, պարզապես այս թվերի հիշատակումը հստակեցման մեխանիզմ է. «Հրապարակային հաստատման կարիք կա, թերևս, քանի որ այդ հարցը բարձրացնում ենք, հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ առ այն, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Սրա մասին էին և՛ 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան՝ ներխուժումը Հայաստանի տարածք, և՛ մինչ այդ եղած ներխուժումները, և՛, ինչու չէ, վերջերս Տեղ գյուղի միջադեպը։ Եվ, ահա, նման բաները վերացնելու համար է, որ օր առաջ, հնարավորինս արագ, գուցե, սահմանազատման աշխատանքը հնարավոր չէ անել, բայց սահմանազատման պարամետրերին, որքան հնարավոր է, առավելագույնս հստակ և քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով հասնել»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին