Լրահոս 24/7
05.06.2023

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները

Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները

«Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա». ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ հանձնառություն կա այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթայի հռչակագրին ընդառաջ. «Սրա շուրջ է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Թե որ քարտեզով՝ պայմանավորվածություն չկա։ Որքանով ինձ է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել ՍՍՀՄ ԶՈւ գլխ․ շտաբի՝ 1975թ. քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության և Հայաստանի կողմից»,- մանրամասնել է նա։

Նախարարի խոսքով՝ ՍՍՀՄ ԶՈւ ԳՇ՝ 1975թ. քարտեզներով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն ու այդ հիմքով սահմանազատման աշխատանքներն իրականացնելը Հայաստանի համար ընդունելի է։

Միրզոյանը նաև խորհուրդ է տվել ադրբեջանցիներին․ «Սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր կամ քարտեզներ, որ ձեռնտու են այս կամ այն կողմինմ, այլ՝ որ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։ Եթե դա 1975թ. քարտեզն է, ուրեմն՝ 1975 թ. քարտեզն է։ Հակառակ պարագայում բոլոր կողմերն ունեն իրենց պատկերացումն իրենց ձեռնտու քարտեզների մասին, այդ թվում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայիս Ադրբեջանն իրեն համարում է մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, որ բոլորովին այլ պատկերացումներ ուներ իր սահմանների մասին, և խոսքն այստեղ նույնիսկ մեկ-երկու գյուղի մասին չէ»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին