Լրահոս 24/7
06.06.2023

Արցախում պետք է հանրությանը բացատրեն, թե այս կամ այն պրոցեսը կամ որոշումը ինչի կհանգեցնեն. Աբրահամյան

Արցախում պետք է հանրությանը բացատրեն, թե այս կամ այն պրոցեսը կամ որոշումը ինչի կհանգեցնեն. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«3 օր առաջ, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ Հայաստանից Արցախ 27 մարդ է տեղափոխվել, Արցախից Հայաստան` 28 ու կարծես շարժերն այդքանով չեն սահմանափակվել:

Դրանից անմիջապես հետո, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են շրջանառում մեր հայրենակիցների` ադրբեջանական անցակետում հատուկ ռեժիմով անցման, անձնագրային ստուգման վերաբերյալ:

Երբ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանցիների անցակետ տեղակայելուց հետո մոտ մեկ տասնյակ մարդ անձնագրային ստուգում անցնելուց հետո էր մուտք գործել ՀՀ, այդ ժամանակ պաշտոնապես ասվեց, որ նրանց ստուգումն ադրբեջանցիների կողմից անակնկալ է եղել:

Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ:Ես ադրբեջանցիների վերահսկողությամբ շարժ անող որևէ մարդու հարցին չեմ անդրադառնում, դա իրենց որոշելիքն է, հատկապես որ ես, շատերս ՀՀ-ում ենք ու չենք կարող հասկանալ այն հոգեվիճակն, ինչ ունեն իրենք և իրենց ընտանիքները:

Բայց Արցախի իշխանությունը ժամանակին այլ բան էր պնդում, տարբեր գործիչներ և ուժեր ադրբեջանական խաղի կանոնների դաշտ մտնելն անթույլատրելի էին համարում, իսկ հիմա այսպիսի ծանր իրավիճակ:

Ես ինքս շարունակում եմ պնդել, որ ադրբեջանցիների դաշտ մտնելն Արցախն արագ հրելու է Ադրբեջանի կազմ, հատկապես որ ՀՀ-ում հանձնողների, հողատուների, դավաճանների խմբակ է ղեկավարում, սակայն Արցախում պետք է հստակ հասկանան ու հանրությանը բացատրեն, թե այս կամ այն պրոցեսը կամ որոշումը ինչի կհանգեցնեն»։

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին