X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման մասին հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին:

Հյուրերը տեղեկացրել են Փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս