«ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև եվրասիական գործընկերությունը պետք է կառուցվի նորարարության և նոր տեխնոլոգիաների հիման վրա»,- Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական 2-րդ ֆորումի բացման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Միշուստինը չորեքշաբթի ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։ Այն կտևի մինչև հունիսի 9-ը։

















