Լրահոս 24/7
07.06.2023

Ավինյանն առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը

Ավինյանն առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին:

Ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետ Ավինյանը նախ առանձնակի կարևորել է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթների վերականգնումը՝ ընդգծելով, որ այն նոր հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար:

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար առկա է լայն դաշտ և կա անհրաժեշտություն՝ նոր թափ հաղորդելու երկուստեք հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանն իր հիացմունքն է արտահայտել Երևանի հարմարավետության ու մատուցվող ծառայությունների որակի առնչությամբ: Էդիտե Մեդնեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկու քույր-քաղաքների միջև մշակութային և տնտեսական կապերի զարգացման հարցում:

Հանդիպման օրակարգում է եղել նաև Երևանում Լատվիայի տուն բացելու նախագծի իրականացումը: Կողմերը փաստել են, որ այն նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, նորարարությունների ու գիտության ոլորտում գործակցության համար:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին