Լրահոս 24/7
07.06.2023

Նախագծով սահմանված փոփոխությունները կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը

Նախագծով սահմանված փոփոխությունները կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:

Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ և կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի և ավելի ժամանակահատվածում գտնվում է քննարկման և մշակման փուլում, առաջարկություններ են ուղարկվել բժշկական ասոցիացիաների կողմից, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն է եղել: Առաջարկություններ են ուղարկվել նաև Կառավարության կողմից, որոնք ընդունվել են: Նախագիծը քննարկվել է գրեթե 22 ասոցիացիաների հետ: Նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և նախարարության հարաբերությունները, ինչպես նաև ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացմանը:

Հիմնական զեկուցողի խոսքով նախատեսվել է, որ համագործակցությունը կայանա համաձայնագրի հիման վրա:Նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը տեղեկացրել է, որ սահմանված որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ասոցիացիաները, որևէ կերպ նպատակ չունեն սահմանափակելու ասոցիացիաների գործառույթները:

«Նշված չափանիշներն ուղղակիորեն հնարավորություն են տալիս իրենց ոլորտային հարցերը նախարարության հետ քննարկել, քաղաքականության մշակման ընթացքում իրենց մասնակցությունն ունենալ և մասնագիտական կարծիք հայտնել»,- նշել է պատգամավորը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, քանի որ շարունակական մասնագիտական զարգացման բարեփոխումները ևս նպաստում են շատ ավելի կարևոր գործառույթի ձեռքբերմանը: «Իսկ նախագծով սահմանված փոփոխությունները ոչ միայն չեն վնասի, այլ նաև կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը»,- հավելել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով Կառավարության կողմից արված առաջարկություններն ընդունվել են, որոնցից մի քանիսն առաջարկել է դիտարկել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Լրահոս
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
17:03
Մենք չենք շարունակելու մնալ հեզ և բարեկիրթ, երբ մեզ վիրավորում են․ Վահագն Ալեքսանյան
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
16:50
Կիևի հետ Հայաստանի իշխանությունների սիրախաղերը կասկածներ են առաջացնում. Ֆադեև
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
16:38
Մենք վաղը ԱԺ-ում չենք լինելու. Նարեկ Կարապետյան
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
16:22
Անպայման իրենք պետք է աղքատացնեն մեր գյուղացիներին. Կարապետյան
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
16:09
ՀԱԵ առաջնորդը կկանգնի դատարանի առաջ իշխանությունների հետ խորացող առճակատման ֆոնին․ Reuters
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
15:48
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
15:38
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
15:25
Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար գույքի շորթման դեպք է բացահայտվել
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
14:54
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
14:41
Շատ ակտիվ համախմբվում ենք, մի՛ անհանգստացեք. Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
14:22
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
14:06
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
13:56
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
13:43
ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև որևէ հակամարտություն չկա․ կազմակերպությունում ՌԴ ներկայացուցիչ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13:30
Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին