Լրահոս
09.06.2023

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկրների միջև առկա թյուրիմացությունները

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու հարևանների միջև թյուրիմացությունները շտկելու և հարաբերությունների բնականոն ընթացքն ապահովելու ծրագրերը։ Այս մասին գրում է Tasnimգործակալությունը:

Հինգշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում խոսել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններում վերջին զարգացումների մասին։

Երկարատև զրույցի ընթացքում բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են խնդիրների լուծման նպատակով Իրանի և Ադրբեջանի միջև տարբեր ոլորտներում տեխնիկական և փորձագիտական պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը։

Ամիրաբդոլլահիանը և Բայրամովը համակարծիք են եղել, որ մեդիա մթնոլորտի ճիշտ կառավարումը կառուցողական կլինի: Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և ընդգծել թյուրիմացությունները վերացնելու և երկու երկրների միջև հարաբերությունները դեպի բնականոն հուն ուղղելու անհրաժեշտությունը, ինչը համապատասխանում է բարիդրացիությանը և փոխադարձ շահերին։

Երկուշաբթի Twitter-ի իր միկրոբլոգում Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Իսրայելի՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրելու փորձերը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վախենա Սիոնիստական ռեժիմից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից։

Լրահոս
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03

Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51

Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20

Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21

Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38

ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31

Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00

«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45

Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36

Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31

Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21

Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56