

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։ Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։
Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։
Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։ Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…