

ՀՀ փոխվարչապետ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում գնահատել է եռակող՝ հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքները և խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից։ Գրիգորյանը, մասնավորապես, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է.
«Ես ուզում եմ վստահ լինել, որ բոլոր կողմերը շահագրգռված են ապաշրջափակման հարցերի շուտափույթ լուծմամբ։ Նշանակություն ունի պայմանավորվածության բովանդակությունը, որ այն ֆունկցիոնալ և աշխատող լինի։ Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»։
Մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները, Գրիգորյանը նշեց, որ դա հայ-ռուսական երկկողմ, այլ ոչ թե եռակողմ օրակարգի հարց է։
Մհեր Գրիգորյանը նաև նշել է, որ ապաշրջափակման հարցն ուղիղ կապ չունի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ «Սա ինքնուրույն հարց է՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում»,- ասել է Գրիգորյանը։«Ես չեմ կարծում, որ մենք պետք է նման հարց քննարկենք եռակողմ օրակարգում։ Իսկ թե ինչ կլինի և ինչպես, դա առանձին հարց է», – ասել է Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…