Լրահոս 24/7

Եթե Թուրքիայի կամքը կա, հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն է. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները պատրաստ են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ Ըստ նրա, իշխանությունները դրան պատրաստ են, նույնիսկ մեծ քննադատությունների միջով անցնել, եթե Թուրքիայի կողմից կամք կա այդ հարաբերությունները կարգավորելու։ «Թուրքական կողմը, ցանկություն ունենալու պարագայում, կարող է անընդհատ պատճառներ բերել։ Կարող է «Նեմեսիս»-ի արձանը չլինի, ուրիշ բան լինի։ Ես ինքս «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումը սխալ եմ համարում, որովհետև դա պետական քաղաքականության գիծ չէ ու չի կարող լինել, բայց նորից եմ ասում, որ դա ընդամենը առիթ էր Թուրքիայի համար։ Ես ինքս հայտարարել եմ՝ Թուրքիա չգնալու համար կարող էի 1 միլիոն պատճառ գտնել ու չգնալ։

Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորություն ունեմ, որ կա, ապա հարաբերությունները կարգավորելու պատմական ու եզակի հնարավորություն կա, մենք դրան պատրաստ ենք, պատրաստ ենք նույնիսկ անցնել մեծ քննադատությունների միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին»,- նշել է նա։ Ալեն Սիմոնյանի խոսքով, Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին լավ է անցել, և վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում. «Այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել»։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…

10 minutes ago

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…

29 minutes ago

Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…

47 minutes ago

Այժմ ժամանակն է ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը. Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…

55 minutes ago

ԵՄ գործընկերների հետ պետք է քննարկենք, թե ինչ փոփոխություններ մտցնենք մանդատում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…

1 hour ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…

2 hours ago