Լրահոս 24/7

Եթե եկող շաբաթ ընտրություն լինի, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո. ԱԺ խոսնակ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը, այնուամենայնիվ, ընկել է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ երկու խպոշորացված համայնքում ջախջախիչ հաղթանակ են տարել:

«Կարող է Երևանի կենտրոնում, տարբեր տեղերից եկած, մայրաքաղաքի էլիտար շենքերում մի քանի բնակարան գնած մարդիկ, որոնք նախկին իշխանության մաս էին կազմում, գժգոհ են, բայց ՀՀ ժողովուրդը մեզ հետ անմիջական կապի մեջ է, ու ես վստահ եմ, որ եթե եկող շաբաթ ընտրություն լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո: Մոռանում եք, որ պատերազմից հետո, որն ամենամեծ ցավն էր մեզ համար, 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»,- հակադարձեց նա:

ԱԺ խոսնակի խոսքով՝ այժմ տնտեսական աճ կա, ՀՀ իշխանությունը չի խառնվում որևիցե տնտեսվարողի գործունեությանը, մարդիկ գումար են աշխատում, և միակ խնդիրը, որ իր համար ամնակարևորն է, անվտանգությունն է, որի մասին, ըստ նրա, ասում էին՝ չի կարող այս իշխանությունը բանակցել: «Կարծես թե միջազգային առումով ընտրված իշխանությունը կարողանում է բավականին լավ բանակցել»,- ընդգծեց Սիմոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Եվրոպայի խորհուրդը ևս ողջունել է հայ-ադրբեջանական հայտարարությունները

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների…

10 minutes ago

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

24 minutes ago

Տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

44 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

1 hour ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

2 hours ago