Լրահոս 24/7
13.06.2023

Հայտարարվել է Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ

Հայտարարվել է Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ, հայտարարում է Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ: 

Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականին: Հայտատուներից պահանջվում է
պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեին և այն ներկայացնել մրցույթին: 

Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:

Մրցութային պայմաններ

● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:

● Ֆիգուրի առանձին մասերը՝ ձեռքերը, իրանը, գլուխը և այլ հատվածներ կա՛մ պետք է համաչափ լինեն՝ արտահայտելով Շառլ Ազնավուրի մարդաբանական տվյալները, կա՛մ մանրակերտի այլ մտահղացման պարագայում՝ հեղինակը պետք է ներկայացնի իր հղացքի մանրամասները՝ համաձայն կից հայտաձևի:

● Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի
բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:

● Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի ցանկացած անկյունից դիտելու համար:

● Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

● Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին:

● Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր (առաջին փուլ)

● Լրացված հայտաձև

● Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ

Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)

● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը:

Առաջին փուլ. համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Վերջնաժամկետ՝ 25.07.23-ը ներառյալ: 
Երկրորդ փուլ. առաջին փուլը հաղթահարած հայտատուները (կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/ները ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: 

Ցուցահանդեսը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում` հուլիսի 23-ին։ Հաղթող հայտատուի անունը կհայտարարվի հուլիսի 28-ին։ Հուշարձանի իրականացման աշխատանքների ժամանակացույց 01.08.23-
30.09.24։ Հուշարձանի հիմնարկեքի արարողություն՝ 04.10.24։ 

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:

Լրահոս
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
12:31
Ես բազմաթիվ հեռանկարներ եմ տեսնում Պակիստանի, ՀՀ-ի և ամբողջ Կովկասի միջև. ՌԴ-ում Պակիստանի դեսպան
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
12:14
Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
12:11
«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
11:56
«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ Վարդևանյան
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է