Լրահոս 24/7
14.06.2023

Եթե հավատանք Էրդողանին, ապա ակնհայտ է՝ ՀՀ-ի ճակատագիրը տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը

Եթե հավատանք Էրդողանին, ապա ակնհայտ է՝ ՀՀ-ի ճակատագիրը տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրդողանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, (և ոչ թե Հայաստանը): Նա նաև նշել է, որ Թուրքիային ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական Իրանն է խանգարում այսպես կոչված միջանցքի բացմանը:Եթե հավատանք Էրդողանին, ապա փաստացի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի սուվերեն տարածքի ճակատագիրն այսօր տնօրինում են Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը: Մյուս շահագրգիռ և ոչ շահագրգիռ երկրների անունները Թուրքիայի նախագահը չի նշում: Հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի կապիտուլյանտներն արդեն տվել են իրենց համաձայնությունը, թե՞ ոչ: Որովհետև ուշադրություն` ըստ Էրդողանի, ոչ թե Հայաստանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին», այլ Իրանը:ՀՀ ԱԳ նախարարն այսօր հրաժարվել է մեկնաբանել Էրդողանին: Մեկ այլ ՔՊ-ական դեպուտատ ասել է, որ Հայաստանի համար «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակ է:Ի մի բերելով պատկերը, այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ

1. Թուրքիան և Ադրբեջանն այս հարցով քաղաքական օրակարգ ունեն (կամ բացելու են) Իրանի հետ:

2. Արևմուտքի և Արևելքի որոշ երկրներ, իրենց շահերից ելնելով, այս հարցում կարող են աջակցել Թուրքիային:

3. Իրանին ենթադրաբար համոզելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են ռազմական գործողություններ հրահրել Հայաստանի` այդ կերպ պարտադրելով հայ ժողովրդին` համաձայնվել Նիկոլի կապիտուլյացիոն հերթական ծրագրին:

4. Ռուսաստանը որքան էլ ծանր բեռ ունենա Ուկրաինական ճակատում, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ ՌԴ-ն հրաժարվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով իր ստանձնած գործառույթից: Կապանում բացվող ՌԴ հյուպատոսությունը խոսուն փաստերից մեկն է:

5. Թուրքիան այս հարցում փորձելու է մոբիլիզացնել նաև մուսուլմանական համերաշխության գործոնը, եթե ի նկատի ունենանք, որ իր խոսքում Էրդողանն ընդգծել է «մուսուլմանական Իրան» եզրույթը:

6. Հայաստանի իշխանությունների ինքնուրույն քաղաքական կշիռն Արևմուտքում, Արևելքում, ՌԴ-ում, ինչպես նաև տարածաշրջանում զրոյին շատ մոտ են` եթե չհաշվենք օտար շահերին ծառայելու նրանց պատրաստականությունը:

7. Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատանքն ու լիարժեք վստահելի քաղաքական պայմանավորվածություն ձեռքբերելու մեջ է»:

Լրահոս
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից