Լրահոս 24/7
14.06.2023

Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը պատրաստ է կյանքի կոչել բոլոր պայմանավորվածություններն ու գործնական փուլ տեղափոխել նախանշված ծրագրերը:

«Մենք պետք է հստակեցնենք ժամկետները, ծրագրերն ու ոլորտային պատասխանատուներին, որպեսզի հնարավորին կարճ ժամկետում աշխատանքային ծրագրում ներառված բոլոր նախագծերը գործնական ընթացք ստանան: Մեր երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են երկու ժողովուրդների և քաղաքների շահերից, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդ կապերն էլ ավելի ամրապնդվեն ու զարգանան»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին կարևորել է գործակցության շրջանակում ընդգրկված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու անհրաժեշտությունը:«Պարոն Ավինյան, դեռևս կառավարությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք ունեցել ենք ընդգրկուն քննարկումներ, և ուրախ եմ, որ այսօր էլ երկու մայրաքաղաքների մակարդակում եք Ձեր ներուժը ներդնելու: Իրականում, կա մեծ հնարավորություն՝ գործակցությունն ընդլայնելու և անհրաժեշտ է ակտիվացնել ոչ միայն փոխայցելությունները, այլև մասնագետների փոխանակումներն ու քաղաքային տարբեր կառույցների առարկայական շփումները»,- նշել է դեսպանը:

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունն ու Երևանը՝ որպես նախընտրելի ուղղություն, և համոզմունք հայտնել, որ այս ոլորտը ևս մասնագիտական առումով պետք է ընդգրկվի գործակցության ծրագրերում:

Հանդիպման ավարտին Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին գործնական մոտեցման համար և հոջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Լրահոս
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից