Լրահոս 24/7
14.06.2023

Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

Բանակի կարիքների համար հավաքված գումարը յուրացրել են

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:

Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի։

Լրահոս
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից