Լրահոս 24/7
14.06.2023

ԵՄ ներկայության տեղակայումը ՀՀ-ում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո․ Զախարովա

ԵՄ ներկայության տեղակայումը ՀՀ-ում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը՝ Կապան, Իջևան և Եղեգնաձոր։

ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ն գործնականում պարտադրեց իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկին հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակի մասին, սակայն դա տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվությունների։

Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի։

Ակնհայտ է, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման խնդրի հետ։ Միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին և Հայաստանին ԵՄ առաքելության հաշվետվողականության բացակայությունն ամրապնդում են կասկածները, որ ԵՄ գործունեության մեջ կա թաքնված օրակարգ՝ «քաղաքացիական» բնույթի քողի տակ։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ ոչ միայն մենք ունենք բազմաթիվ օրինական հարցեր տարածաշրջանում ԵՄ-ի գործողությունների իրական դրդապատճառների վերաբերյալ։

Մենք դեռ վստահ ենք, որ Հարավային Կովկասում ԵՄ արտատարածաշրջանային գործոնի շարունակական ընդլայնումը, որի հետևում տեսանելի են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հակառուսական խնդիրները, կարող ոն միայն սրել այստեղ առկա հակասությունները։ Ըստ ամենայնի, հենց դա է պատճառը, որ Գերմանիայից որոշ քաղաքական գործիչներ փորձում են հանրությանը համոզել, որ Հայաստան ուղարկված գերմանական ոստիկաններն ու ֆրանսիացի ժանդարմները «օկուպանտներ չեն»։

Հայ-ադրբեջանական սահմանի տարածքում ԵՄ «փորձագետների» կասկածելի ակտիվությունից «հավելյալ արժեք» չկա։ Ավելին, նրանք ի վիճակի չեն ապահովել անվտանգությունն ու պահպանել ռուսական միջնորդության վճռական դերով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները։ Տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը։

Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումն է։ Ռուսաստանը կշարունակի աջակցել կողմերին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշել է նա։

Լրահոս
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից