Լրահոս 24/7
14.06.2023

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը

Աշխատանքների ամփոփում, առաջիկա տարվա ծրագրի քննարկում. տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի ընտրության կարևորությունն այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաև մարզերում խնդիրների հասցեավորմանն ու լուծմանը։ Այդ հանգամանքին Պաշտպանը տալիս է հատուկ կարևորություն։

«Հասարակական խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Աշխատանքների շրջանակներում արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր և արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծվել»,- բացման խոսքում ասել է Պաշտպանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը՝ կարևորելով Խորհրդի դերը կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։Նիստի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ․ ամփոփվել են անդրանիկ նիստին հաջորդած աշխատանքները, ներկայացվել համայնքների կողմից արձանագրված խնդիրները, քննարկվել քրեակատարողական հաստատություններում ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրների վերհանման և լուծման ուղիների մշակման առաջիկա տարվա ծրագիրն ու գործողությունները։

Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունները բարձրացրել են մի շարք հարցեր, օրինակ՝ սեռական ոտնձգությունների, ատելության խոսքի տարածման, հասարակությունում առկա դերերի բաշխման կարծրատիպային մոտեցումների, խտրականության հետ կապված:

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար և նշել է, որ այս հարթակը պետք է օգտագործել տեսանելի խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու, պետական կառավարման մարմիններին դրանք ճիշտ ուղվածությամբ ներկայացնելու համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
11:31
ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազում է. այն նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
11:14
Կառավարությունը 15,65 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
11:10
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
11:09
Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
11:06
Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․ Գալյան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
11:04
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
21:27
«Բջնի» գործարանը որևէ չկատարված հարկային պարտավորություն չի ունեցել
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
19:31
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագախ
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
16:55
Մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին. Հաջիև
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
16:41
Փաստերն արձանագրում են գործող ռեժիմի ադրբեջանահաճո քայլերի մասին․ Էդուարդ Շարմազանով
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
16:24
Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
16:12
Մենք չեզոքացնում ենք սպառնալիքները, դուք՝ «կթում եք». Ռուբինյան
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
15:25
Սահմանադրության փոփոխությունն առաջին հերթին մեզ է պետք․ դրանով կապահովվի խաղաղության հարատևությունը. Չախոյան
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
14:47
Արևմուտքի ծախսած միլիարդները կարող էին Ուկրաինան Դուբայի վերածել․ Զախարովա
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
14:33
Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից