ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինային խոստացել է զինված ուժերի արդիականացման գործում շարունակել հետագա օգնությունը․ «Վիլնյուսում՝ դաշինքի երկրների գագաթաժողովում, դաշնակիցները կընդունեն երկարաժամկետ օգնության փաթեթ, որը կհարմարեցնի Ուկրաինան ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Մեր օգնությամբ ուկրաինացի զինվորականները կկարողանան ապահովել խորհրդային բանակից անցումը դեպի ՆԱՏՕ-ի չափանիշներով գործող ժամանակակից զինված ուժեր»,- ասել է Ստոլտենբերգը։
«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինան, երբ մենք ամիսներ շարունակ մարզել և զինել ենք իր բանակը, կրկին կարողանում է տարածքային նվաճումների հասնել։ Բայց սա բարդ տարածք է, և ռուսական բանակը կառուցել է ամուր պաշտպանական գծեր, ականապատ դաշտեր և տանկային պատնեշներ։ Ուկրաինացիների համար հեշտ չէ առաջ գնալը, ուստի մեր աջակցությունը շատ կարևոր է», – հավելել է Ստոլտենբերգը։

















