Հասարակություն

«Ար.Տոբակո»-ն առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում

Հ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել էր, որ բացահայտվել է «Ար.Տոբակո» ընկերությնա Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։

Մի դեպքում ՊԵԿ-ը բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:

Բացի այդ, «Էրեբունի» օդանավակայանի տարածքում ինքնաթիռի կողքը կայանած 7 բեռնատարներում հայտնաբերվել էր 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։

Մեկ այլ դեպքում էլ խնձորի և կեռասի արկղերի տակբացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշերի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության ծխախոտներ, որոնց ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։

«Ար.Տոբակո»-ն առաջին անգամ չէ, որ հայտնվել է ՊԵԿ ուշադրության կենտրոնում. այս տարվա հունիսին էլ ՊԵԿ-ը բացահայտել էր «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր:

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ վերջին բացահայտումից հետո կալանավորվել են այդ ընկերության հիմնադիր Համլետ Վաչենանցն ու տնօրեն Անդրեյ Գրիգորյանը։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

4 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago