Լրահոս 24/7

Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել պատերազմական կոնվեյերը կանգնեցնել. Փաշինյան

Ազգային ժողովում այսօր ընթանում է Քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկաների հարցերին պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական-հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրվեց.

«Պարոն վարչապետ 2019 թվականին դուք տիրապետո՞ւմ էիք այն ծավալով, որը ներկայացրեցիք: Այսինքն ձեր համար պա՞րզ էր, որ բնակցային գործընթացը փակուղի է գնացել և ուր է տանելու այս ամենը»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ասաց, որ առաջին գործը, որ արել է 2018 թվականին՝ ուսումնասիրելն է նախորդ շրջանի բանկցային գործընթացը:

«Ես ուզում եմ 2019 թվականի իմ ըմբռնումը ներկայացնել, որը այսօր էլ առկա է:

2007 թիվ՝ ունենք Մադրիդյան սկզբունքներ: Եվ մենք ունենք 3 սկզբունք 6 տարր հայտնի բանաձևը և այս երկուսի հիման վրա սկսվում է Կազանյան գործընթացը, որի արդյունքում համաձայնեցվում է փաստաթուղթ, որը հայկական կողմը ոչ ամենամեծ երջանկությամբ բայց պատրաստ է ստորագրել՝ Ադրբեջանական կողմը մերժում է: Եվ դրանից հետո ինչ է տեղի ունենում. Ադրբեջանը ոչ մի պրոբլեմ չի ունենում, ընդհակառակը՝ շատ հաջողությամբ զենքի գնումներ է իրականացնում ոչ միայն ավանդական շուկաններից այլ նաև Կազանի հիմնական միջնորդից:

Դրանից հետո սկսվում է էսկալացիոն գործընթացը, որից հետո տեղի է ունենում բանկցային բովանդակության փոփոխություն, որին հայկական կողմը բացասաբար է արձագանքում, որից հետո տեղի է ունենում պատերազմը, որը դե յուրե չի ավարտվում»,- ասաց վարչապետը:Փաշինյանը նշեց, որ իր առաջին ընկալումը հետևյալն է. «Բանակցային սեղանի շուրջ ներկա է սյուբեկտ, որը կարող է ասել ոչ և ձեռնարկել ռազմական բնույթի գործողություններ և դրա արդյունքում հակահարված չստանալ միջազգային հանրությունից, և բանակցային սեղանի շուրջ նստած է երկրորդր սյուբեկտը, որը հենց որոշակի դժգոհություն է արտահայտում նրա դեմ սկսվում է ռազմական գործողություն: Ահա այս իրավիճակում ինչպե՞ս վարել բանակցությունները: Ըստ էության այն նույն կետից, որ կետից սկսվել է 2007 թվականին»:

Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ 2019 թվականին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում անվանել է պատերազմական կոնվեեր. «Ինչո՞ւ, որովհետև տրամաբանությունը հետևյալն է՝ խաղաղությամբ բանակցություններով տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, այլապես ես կստանամ այն պատերազմով: Իմ խնդիրը եղել է հետևյալը՝ փորձել հասկանալ ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են այս կոնվեերը կանգնացնել, ինչպե՞ս է հնարավոր այս կոնվեերը կանգնացնել, բայց ես այո, խոստովանում եմ, որ չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել»:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

9 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

10 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

10 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

10 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

10 hours ago