Լրահոս 24/7

Զինված ապստամբությունը ճնշվելու էր ցանկացած դեպքում. Պուտին

«Զինված ապստամբությունը ճնշվելու էր ցանկացած դեպքում»: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երեկ քաղաքացիներին հղած իր ուղերձում։

«Շեշտում եմ, որ իրադարձությունների հենց սկզբից անհապաղ ընդունվեցին ամենաանհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած վտանգը, պաշտպանելու սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։ Զինված ապստամբությունը ցանկացած դեպքում կճնշվեր»,- ասել է Պուտինը։

Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում «Վագներ» ՄՌԿ-ն գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ» ՄՌԿ-ի ճամբարների վրա հրթիռային հարվածներ են եղել, դա հերքվել է ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ ԱԴԾ-ի կողմից:

Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, դանակահարություն Ռուսաստանի թիկունքին և դավաճանություն, որը հանգեցրել է չափազանց մեծ հավակնությունների և անձնական շահերի։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Պուտինի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռազմական կազմարեպության ղեկավարն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել իրավիճակն ապակայունացնելու համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ քրեական գործը կկարճվի։ Կրեմլում ասել են, որ դրա երաշխիքը Ռուսաստանի նախագահի խոսքն է։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

3 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

3 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

3 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

4 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

4 hours ago