Լրահոս
27.06.2023

Երևանի «Բան» ակումբից 27 անձ՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, տեղափոխվել են ոստիկանություն․ ՔԿ

Երևանի «Բան» ակումբից 27 անձ՝ ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, տեղափոխվել են ոստիկանություն․ ՔԿ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ոստիկանության ծառայողները, ահազանգ ստանալով Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ակումբում լռության կանոնների խախտելու մասին, հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը մտել են Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող «Բան» ակումբ և տեսել կասկածելի վարքագիծ դրսևորող մի խումբ երիտասարդների։ 

Ակումբի սենյակներից մեկում, որը եղել է ակումբի հանդերձարանը, սեղանին դրված պոլիէթիլենային տոպրակում առկա է եղել թմրանյութի նմանվող զանգված, որը դրված է եղել էլեկտրոնային ոսկերչական կշեռքի վրա։ Սենյակում երիտասարդներից մեկի մոտ առկա է եղել ջրի մետաղյա սրվակ՝ թմրանյութի նմանվող զանգվածով:

Ակումբում գտնվող 27 անձ, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, թմրանյութ պահելու և իրացնելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ մի կնոջ մոտ՝ պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ զանգվածով։

Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Բան» ակումբում կատարված զննությամբ ակումբի խոհանուցում՝ պայուսակում, հայտնաբերվել է 14 հատ հաբ՝ սպիտակ և վարդագույն երանգների, սենյակներից մեկում հայտնաբերվել է թվային փոքր կշեռք, մի քանի թափանցիկ փաթեթներ՝ լցված սպիտակ կամ դեղնականաչավուն գույնի փոշենման զանգվածներով, «Զիպ» փականով պոլիէթլիենային չօգտագործված փաթեթներ և այլ իրեր։

2023 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալվել են ակումբից Ոստիկանություն բերված անձանցից երեքը, մյուսներն ազատ են արձակվել:

Փորձագիտական նախնական եզրակացության համաձայն՝ առգրավված փաթեթներից որոշներում առկա զանգվածները հանդիսացել են ընդհանուր 1,95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և 5.87 գրամ հաստատուն քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց։

Հունիսի 25-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ձերբակալվածներից մեկի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձից իրացնելու նպատակով, ապօրինի առանձնապես խոշոր չափերով՝ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Հունիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը ամբողջությամբ բավարարվել է և վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ։ Ձերբակալված մյուս երկու անձինք ևս ազատ են արձակվել։

Լրահոս
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան