

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
«Քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իր խոհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների և շրջափակման պայմաններում:
«Այն թվով 46-րդն է, չհաշված արտահերթ նստաշրջանները: Իսկ հերթական և արտահերթ, միջխորհրդարանական խմբերի և շրջանակների հետ համատեղ, հանդիսավոր և հատուկ նիստերին իմ մասնակցության թիվը հատել է 1000-ի սահմանը», – ասել է Արթուր Թովմասյանը:
Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 7-րդ նստաշրջանով նախատեսված բոլոր օրենքների նախագծերը կյանքի են կոչվել, իսկ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծին կանդրադառնան ԱԺ գալիք նստաշրջանում:
Նա ընդգծել է, որ չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ:
Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է շրջափակման պայմաններում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…
«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…